Նորություններ

Պաշտոնական

Միջկառավարական հանձնաժողովների հայկական կազմերի խորհրդակցություն` փոխվարչապետի մոտ

00:00 / 15.11.2011

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան, ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովների  համանախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվեց խորհրդակցություն` հանձնաժողովների հայկական կազմերի մասնակցությամբ:

Քննարկվեցին միջկառավարական հանձնաժողովների շրջանակում տնտեսական փոխգործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ Քուվեյթի ներդրումային հիմնադրամներին ներկայացվելիք, մասնավորապես, Հայաստանի տրանսպորտային եւ սոցիալական ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող ծրագրերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ շահագրգիռ գերատեսչություններն առաջարկություններ կներկայացնեն Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգի վերաբերյալ:

Խորհրդակցության ժամանակ Զարգացման հայկական գործալության գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանը տեղեկացրեց առաջիկայում հայկական պատվիրակության` Քուվեյթ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարելիք այցի մասին: Նշվեց, որ արաբ գործընկերներին տեղեկություններ կներկայացվեն Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի, Հայաստանում իրականացվելիք խոշոր ծրագրերի վերաբերյալ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

← Վերադառնալ ցուցակին