Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանը մասնակցեց Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը

00:00 / 08.11.2011

ՀՀ փոխվարչապետ, Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Հայաստանի ազգային արխիվում մասնակցեց Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ցուցահանդեսին ներկայացված են մեծ մարդասեր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հայանպաստ գործունեությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, նանսենյան անձնագրերի բնօրինակներ: Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց նաեւ արխիվագետ Էմմա Հովսեփյանի "Մարդկության բարի հանճարը" գիրքը, որը նույնպես նվիրված է Նանսենի կյանքին եւ գործունեությանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին