Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով մեկնեց Լեհաստան

00:00 / 03.11.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լեհաստան` մասնակցելու Պրահյան գործընթացի "Միգրացիոն գործընկերության կառուցում" նախարարական երկրորդ համաժողովին: Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները:

Համաժողովի լիագումար նիստում փոխվարչապետը հանդես կգա ելույթով:
Համաժողովի արդյունքներով հավանության կարժանանա Պրահյան գործընթացի 2012-2016թթ. գործողության ծրագիրը:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին