Նորություններ

Պաշտոնական

Վ. Տերտերյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների խորհրդաժողովի աշխատանքներին

00:00 / 03.11.2011

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 3- 4-ը կմասնակցի Կիեւում անցկացվող ԵԽ տեղական եւ տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների խորհրդաժողովի 17-րդ նստաշրջանին:

Խորհրդաժողովի հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրների ու զարգացման հեռանկարների քննարկումն է: Նախատեսվում է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի եւ քաղաքապետարանների վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության եւ դրա մեղմմանն ուղղված քայլերին, տեղական ինքնակառավարման մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությանը,ինչպես նաեւ անդրսահմանային համագործակցության խոչընդոտների վերացմանն ուղղված կառավարությունների նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

Նստաշրջանի արդյունքներով նախատեսվում է Հռչակագրի ստորագրում:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

 

← Վերադառնալ ցուցակին