Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանը մասնակցեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների 5-րդ համաժողովի բացմանը

00:00 / 25.10.2011

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց ԱՊՀ եւ բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների` "Նոր իրողություններին ընդառաջ" խորագրով 5-րդ համաժողովի բացմանը, որն անցկացվում է Երեւանում:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Ա. Գեւորգյանն օրինաչափ համարեց, որ թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովն անցկացվում է հենց Հայաստանում, որտեղ հնագույն թարգմանչական ավանդույթներ են ձեւավորված: Նա խորհրդանշական համարեց, որ հոբելյանական համաժողովը տեղի է ունենում հայ գրատպության 500-ամյակի եւ "Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք" միջոցառումների նախաշեմին:

"Երեւանյան համաժողովը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը` նպաստելով հետխորհրդային տարածքում նոր գրական, թարգամանչական կապերի հաստատմանը, երիտասարդ գրողների եւ թարգմանիչների շրջանում այն խթան կդառնա նոր ստեղծագործական նախագծերի համար",- նշեց փոխվարչապետը:

Նա հույս հայտնեց, որ 5-րդ հոբելյանական համաժողովը կդառնա ոլորտում առկա մարտահրավերների քննարկման հարթակը:

Համաժողովին աշխատանքներին կմասնակցեն ընդհանուր առմամբ 120 հրավիրյալներ ԱՊՀ եւ բալթյան երկրներից, Վրաստանից, այդ թվում` փորձագետներ Ռումինիայից, Սերբիայից, Իրանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից:

Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո` ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին