Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Աշոցքի տարածաշրջան

00:00 / 22.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջանում մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղեկցությամբ ծանոթացավ կատարված ճանապարհաշինական աշխատանքներին:

Արդեն ավարտվել է Աշոցքի տարածաշրջանի Ձորի ենթաշրջանի վեց` Սալուտ, Բաշգյուղ, Սարիար, Կաքավասար, Սարապատ, Ձորաշեն համայքները միմյանց եւ հիմնական մայրուղուն կապող ճանապարհի վերանորոգումը: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ վերակառուցվել է 20 կմ երկարությամբ խճապատ գրունտային ճանապարհահատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 234 մլն դրամ: Բնակլիմայական խոնավ պայմաններ ունեցող տարածաշրջանի համար նման տեխնոլոգիայիով կառուցած ճանապարհն ավելի նպատակահարմար է համարվում:

Ա. Գեւորգյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց կատարված աշխատանքները` նշելով ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը համայքների զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ նոր ճանապարհը նկատելիորեն կթեթեւացնի նշված համայնքների բնակիչների հոգսերը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին