Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանը կմասնակցի ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին

00:00 / 18.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:
Հոկտեմբերի 19-ին Կոնգրեսի լիագումար նիստում Ա. Գեւորգյանը հանդես կգա ելույթով, նախատեսվում են փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի եւ Կոնգրեսի ղեկավարության հետ:
Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդես:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին