Նորություններ

Պաշտոնական

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը

00:00 / 03.10.2011

Հոկտեմբերի 5-ին Երեւանում կկայանա Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցելու համար այսօր Հայաստան է ժամանել Քուվեյթի պատվիրակությունը` հանձնաժողովի քուվեյթական կողմի համանախագահ, Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորությամբ: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, առեւտրի, ներդրումային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կրթության ու գիտության եւ մի շարք այլ ոլորտներում կհստակեցվեն գործակցության ուղղությունները:

 Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

Նախատեսվում են Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, այցելություններ կլինեն մարզեր եւ մի շարք հայկական ընկերություններ:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին