Նորություններ

Պաշտոնական

Հոկտեմբերի 12-ին հանրապետությունում կմեկնարկի մարդահամարը

00:00 / 03.10.2011

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2011թ. անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Քննարկվեց հոկտեմբերի 12-ին մեկնարկող մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ա.Գեւորգյանը հորդորեց բոլոր պատասխանատու կառույցներին աջակցել գործընթացի պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց միջազգային եւ տեղական կազմակերպություններին` գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն` իրազեկման աշխատանքներին աջակցության պատրաստակամության համար:

Փոխվարչապետը նշեց, որ անհրաժեշտ պայմաններն ապահովված են` գործընթացի բնականոն իրականացման համար եւ հույս հայտնեց, որ միջոցառումը կանցկացվի կազմակերպված:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին