Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքներին

00:00 / 01.10.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի շինաշխատանքների ընթացքին: Ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարեվերջին: Հիմնական աշխատանքները կատարված են, եւ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում վերականգնումն ավարտին կհասցվի առաջիկայում:

Փոխվարչապետը պատասխանատուների հետ քննարկեց շինարարության ավարտի հետ կապված հարցեր, Ա. Գեւորգյանին ներկայացվեցին տեխնիկապես բարդ եւ ժամանակատար տեխնոլոգիայով իրականացվող շինարարական աշխատանքների մանրամասները, որն ապահովելու է կառույցի անվտանգ շահագործումը:

Ա. Գեւորգյանը կարեւորեց ջրամաբարի կառուցման տեխնոլոգիական չափանիշների ապահովումը: Ջրամբարը հնարավորություն կստեղծի տարածաշրջանում ոռոգման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել: Այն կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա հողատարածք:

Ջրամբարի կառուցման աշխատանքներն սկսվել էին 2006թ-ին` Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին