Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին "ՀՄՀ - Հայաստան"-ի ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր

00:00 / 26.09.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց "Հազարամյակի մարտահրավեր" կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Քննարկվեցին "ՀՄՀ -Հայաստան"-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր: Կողմերն արձանագրեցին, որ իրականացվել է մեծ աշխատանք, ինչն էապես նպաստել է ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը:

Անդրադարձ եղավ ծրագրերում ներգրավված ընկերությունների գործունեությանը: Հատկապես կարեւորվեց, որպեսզի վերականգնված պոմպակայանների փորձարկման ընթացքում նկատված թերությունները աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից շտկվեն մինչեւ ծրագրի ավարտը` կառույցների հետագա անխափան գործարկումն ապահովելու համար: Քննարկվեցին նաեւ պոմպակայանների հետագա շահագործման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը հավաստիացրեց, որ կառավարությունում հետեւողական են լինելու, որպեսզի շահառուներին հանձնվեն լիարժեք եւ անխափան գործող կառույցներ:

Կարեւորվեց նաեւ ներգրավված շինարարական կազմակերպությունների կողմից հետերաշխիքային աշխատանքների իրականացումը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին