Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հայաստանի սոցներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավարի պատվիրակությանը

00:00 / 04.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի Համաշխարհային բանկի թիմի ղեկավար Իվան Դրաբեկին` ՀԲ երեւանյան գրասենյակի պատասխանատուների ուղեկցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:

Քննարկվեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր: Երկուստեք նշվեց, որ ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ եւ նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը: Երրորդ ծրագիրն ավարտվում է այս տարի, եւ կողմերը, կարեւորելով դրա շարունակականության ապահովումը, քննարկեցին ՀՍՆՀ-Համաշխարհային բանկ գործակցությամբ հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից ծրագիրը շարունակելու վերաբերյալ համապատասխան հայտ արդեն ներկայացվել է ՀԲ-ին, եւ ներկայումս քննարկվում են ֆինանսավորման մեխանիզմները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկա քննարկումների ժամանակ կհստակեցվեն այդ մեխանիզմները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին