Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավարին

00:00 / 16.02.2011


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդային: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Կողմերը քննարկեցին նախապատրաստվելիք վարկային նոր ծրագրերի ուղղություններին, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը նշեց, որ տարածքների համաչափ զարգացման խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ այդ համատեքստում կարեւորվում է մարզերում ոռոգման, խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Ա. Իհվեիդան եւս ընդգծեց մարզերում ենթակառուցվածքների զարգացման ու վերականգնման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրեց, որ ՀԲ թիմի առաջիկա այցի ընթացքում կքննարկվեն եւ կհստակեցվեն իրականացվելիք նոր ծրագրերի ուղղությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին