Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվեց ՏԿՆ 2010թ. գործունեությունը

00:00 / 05.02.2011


ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրավիրած ասուլիսում ամփոփեց 2010թ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կատարած աշխատանքները, անդրադարձավ 2011թ. նախարարության գերակա ծրագրերին:

Վ. Տերտերյանը ներկայացրեց 2010թ. համայնքների բյուջեների կատարողականի հիմնական ցուցանիշները, ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրության կատարելագործման աշխատանքները:

Մասնավորապես նշվեց, որ 2010թ. եւս համայնքների եկամուտների հավաքագրման աճի միտումը շարունակվել է: 2011թ. հունվարի 1- ի դրությամբ ընդամենը եկամուտներն աճել են 59,4 տոկոսով կամ 31,2 մլրդ դրամով, սեփական եկամուտները` 9,9 տոկոսով կամ 2,1 մլրդ դրամով:
Անդրադառնալով համայնքներում աշխատավարձերի նախկին տարիների կուտակած պարտքերի մարման գործընթացին` Վ. Տերտերյանը տեղեկացրեց, որ 2008թ. հունվարի 1-ի դրությամբ կուտակած շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2011թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է ընդամենը 383 մլն դրամ պարտք։ Միայն 2010թ. ընթացքում մարվել է 461,4 մլն դրամ: Նշելով, որ վարչարարության բարելավմանն ուղղված աշխատանքների շնորհիվ այլեւս նման չափի պարտքեր չեն կուտակվում, նա հույս հայտնեց, որ ընթացիկ տարում կմարվի նաեւ մնացած պարտքի հիմնական մասը:

Վ. Տերտերյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին