Նորություններ

Պաշտոնական

ԵԽ փորձագետների հետ քննարկվեցին ՏԻ համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր

00:00 / 29.07.2010


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Եվրախորհրդի փորձագետներ Ռոբերտ Հերցոգին եւ Ալինա Տատարենկոին, որոնց հետ քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր:

ԵԽ փորձագետները խորհրդատվություն եւ փորձագիտական աջակցություն են ցուցաբերում մի շարք օրինագծերի մշակման, տեղական ինքնակառավարման համակարգի եւ վարչատարածքային բարեփոխումների հարցերում: Հանդիպմանն անդրադարձ եղավ «Համահարթեցման մասին» օրենքի նախագծին, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնցում հաշվի են առնվելու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի առանձին լուծումներ: Քննարկվեց նաեւ Ապակենտրոնացման գործողությունների ծրագրի նախագիծը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին