Նորություններ

Պաշտոնական

Օրակարգում՝ ինքնակամ շինությունների հիմնախնդիրները

00:00 / 11.02.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցավ ինքնակամ շինությունների հիմնախնդիրների լուծման հայեցակարգ մշակող աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը։

Փոխվարչապետին ներկայացվեցին բնագավառում առկա խնդիրները` մասնավորապես ինքնակամ շինությունների ծավալները եւ վարչարարության թերությունները, որոնք օրենսդրական համալիր եւ համապարփակ լուծումներ են պահանջում։

Արմեն Գեւորգյանը հանձնարարեց աշխատանքային խմբի մշակած հարցադրումները ներկայացնել շահագրգիռ մարմինների առարկայական քննարկմանը։ Նա նաեւ առաջարկեց աշխատանքները կազմակերպել նոր ձեւաչափով։ Այն է՝ ստեղծել ՀՀ քաղաքաշինության բնագավառում ինքնակամ շինությունների հիմնախնդիրների լուծման հայեցակարգ մշակող հանձնաժողով, որում պետական պատկան մարմիններից բացի կընդգրկվեն հասարակական կազմակերպություններ եւ ոլորտում հեղինակություն վայելող մասնագետներ։

Հանձնաժողովը ձեռնամուխ կլինի ինքնակամ շինությունների հիմնախնդիրների համապարփակ լուծումների մշակմանը։ Նախատեսվեց աշխատանքները կազմակերպել հնարավորինս հրապարակային՝ հանրությանը հետաքրքրող այս խնդիրների լուծման գործում հասարակության առավելագույն մասնակցություն ապահովելու նպատակով։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին