Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այսօր հանդիպեց ԱՄԷ «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրենի եւ խորհրդի անդամների հետ

00:00 / 14.01.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանն այսօր հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների "Մուբադալա" ներդրումային ընկերության գործադիր տնօրենի եւ խորհրդի անդամների հետ:

ՀՀ նախագահի 2007 թ. ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ձեռք էր բերվել պայմանավորվածություն տնտեսական համագործակցության հեռանկարներն ուսումնասիրելու շուրջ:

ՀՀ փոխվարչապետը "Մուբադալա" ընկերության ղեկավարներին ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները եւ ներդրումային խոշոր ծրագրերը: Դրանց տեղում ծանոթանալու եւ զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների քննարկումները շարունակելու համար նրանց հրավիրեց Հայաստան: Էմիրաթական կողմը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան:

"Մուբադալա" ընկերությունն աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից է, որը բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում տնտեսության տարբեր ոլորտներում:

Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետը ելույթով (տեքստի ամբողջական տարբերակը ներկայացված է ստորեւ) հանդես եկավ "Ֆյուչեր Քեփիթլզ" գագաթնաժողովի լիագումար նիստում, որին հաջորդեց փոխվարչապետի հարցազրույցը "Բիզնես Թդեյ" տեղական հեղինակավոր պարբերականին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին