Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը հանդիպեց Ռաս ալ-Խայմայի թագաժառանգի հետ

00:00 / 13.01.2009


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Ռաս ալ-Խայմա Էմիրություն, որտեղ տեղի ունեցավ Ռաս ալ-Խայմայի թագաժառանգի եւ ՀՀ փոխվարչապետի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Ռաս ալ-Խայմա Էմիրության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին:

Հիշեցնենք, որ 2007 թվականին Հայաստանի կառավարության եւ Ռաս ալ-Խայմա Էմիրության միջեւ ստորագրվել էր տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Էմիրության կողմից արդեն իսկ Հայաստանում մեկնարկել են ներդրումային ծրագրեր հանքարդյունաբերության, զբոսաշրջության եւ անշարժ գույքի զարգացման ոլորտներում:

Ռաս ալ-Խայմայում ՀՀ փոխվարչապետն այցելեց նաեւ հախճապակու արտադրության տարածաշրջանում ամենամեծ «RAK ceramics» գործարան, ծանոթացավ արտադրանքին: Քննարկվեցին գործարանի արտադրանքը Հայաստանում եւ ԱՊՀ-ում ներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում որոշ ապրանքատեսակների արտադրություն ծավալելու հնարավորությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին