Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Ստեփանավանում մասնակցեց բերքի տոնին

00:00 / 05.10.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Ստեփանավանում կազմակերպված «Բերքի տոնին», որտեղ իրենց գյուղատնտեսական ապրանքներն էին ցուցադրել Լոռու մարզի ավելի քան 100 գյուղական համայնքներ: Առատ սեղանները եւս վկայում էին, որ մարզում այս տարի բերքատվության ցուցանիշը նախորդ տարվանից ավելի բարձր է:

Լոռու մարզպետը շնորհավորեց գյուղացիներին տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց հյուրերին` հրավերն ընդունելու համար:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շրջեց տաղավարներով, համտեսեց գյուղացիների բերքուբարիքից , հետաքրքրվեց նրանց հաջողություններով ու խնդիրներով:

Լսելով գյուղացիների բոլոր հարցադրումները, փոխվարչապետը խոստացավ հնարավորինս գտնել դրանց լուծման ուղիները:

«Բերքի տոնն» ավարտվեց «Լավագույն համայնք», «Լավագույն համայնքի ղեկավար», «Լավագույն անասնապահ» եւ այլ մրցանակաբաշխությամբ։ Կազմակերպվել էր նաեւ համերգ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին