Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց Ապարանի տարածաշրջան

00:00 / 03.10.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւոգրյանն այսօր այցելեց Ապարանի տարածաշրջան։

Առաջինն այցելեց Ապարանի ջրամբար, ծանոթացավ վերջինիս ջրային ռեսուրսների հնարավորություններին։ Փոխվարչապետին ներկայացվեցին ջրամբարի սպասարկմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ այսպես կոչված՝ խոռոչների մշակումը, որի շնորհիվ կնվազեն ջրի կորուստները։ Քննարկվեց ջրամբարի ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը:

Այնուհետեւ Ապարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ տարածաշրջանի ակտիվի մասնակցությամբ։ Քննարկվեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական առկա հիմնախնդիրները: Մասնավորապես՝ համայնքային բյուջեների հավաքագրման, խմելու եւ ոռոգման ջրի, սոցիալական ծառայությունների աշխատանքի արդյունավետության եւ այլ խնդիրներ։

Խնդիրներին մանրամասն ծանոթանալուց հետո փոխվարչապետը հանձնարարականներ տվեց կոնկրետ ժամկետներում դրանց լուծումն ապահովելու ուղղությամբ։

Քննարկվեց նաեւ Արագած համայնքի հարեւանությամբ՝ 1000 հա տարածքի վրա լեռնադահուկային կենտրոն ստեղծելու նախագիծը։ Նշվեց, որ կառուցվելիք հանգստյան գոտին կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարներից ակնկալվեց լիարժեք աջակցություն ծրագրի իրականացման գործում։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց ներկայացնել մարզային զարգացման ծրագրերի առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջիկայում Արագածոտնի մարզում անցկացվելիք ՀՀ կառավարության արտագնա նիստում։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին