Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը մասնակցեց «Մուրացան համալսարանական հիվանդանոցի» բացմանը

00:00 / 24.09.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց
Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Մուրացան համալսարանական հիվանդանոցի» բացմանը:

Հիվանդանոցը վերանորոգվել եւ վերազինվել է Բժշկական համալսարանի ու Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացման» ծրագրի ֆինանսավորմամբ:

Վերազինումից հետո բազմապրոֆիլ հիվանդանոցի մահճակալների թիվը հասցվել է 200-ի:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին