Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

00:00 / 11.09.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի սեպտեմբերի 12-ին կայանալիք նիստին մասնակցելու նպատակով։

Նիստի օրակարգը բավականին ծավալուն է։ Ավելի քան քսան հարցերի շարքում քննարկվելու են ԱՊՀ մարմինների 2009թ. միասնական բյուջեի նախագիծը, ԱՊՀ անդամ երկրների պարենային անվտանգության համատեղ միջոցառումների համալիր ծրագիրը, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների ընդունած որոշման համաձայն հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման եւ զարգացման ֆինանսավորման ծրագիրը, մի շարք կարեւոր այլ հարցեր։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին