Նորություններ

Պաշտոնական

Խիստ մոտեցում՝ ֆինանսական խախտումներին

00:00 / 09.09.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2008 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ վարչապետի թիվ 914-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2008 թվականի ծրագրով կատարված ստուգումների արդյունքները։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, տեղակալ Արտաշես Բախշյանը, այլ պաշտոնյաներ։

Մասնավորապես քննարկվեցին համայնքների կողմից սեփական բյուջեների պլանավորման, ֆինանսական հաշվետվությունների ներկայացնելու գործընթացում արձանագրված խախտումները:

Խորհրդակցության ժամանակ հանձնարարվեց ուսումնասիրել 10 համայնքներում արձանագրված խախտումների կառուցվածքը եւ պատճառները` դրանք կանխելու նպատակով:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին