Նորություններ

Պաշտոնական

Արմեն Գեւորգյանն ընդունեց KFW բանկի պատվիրակությանը

00:00 / 09.09.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց գերմանական KFW բանկի պատվիրակությանը:

Գերմանական KFW բանկը, որ Լոռու, Շիրակի, Արմավիրի մարզերում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր է իրականացնում, ամեն տարի ծանոթանում է կատարված աշխատանքի ընթացքին եւ որակին:

Այս օրերին պատվիրակությունը կրկին Հայաստանում է։ KFW բանկի ներկայացուցիչները ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ կիսեցին կատարված աշխատանքներից ստացված դրական տպավորությունը, քննարկեցին ծրագրի հետագա ընթացքը։

Փոխվարչապետը պատվիրակության անդամներին ծանոթացրեց «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունների կառավարման համար հայտարարված միջազգային մրցույթի ընթացքին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին