Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետի այցը ՉԺՀ

00:00 / 30.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարած պատվիրակությունը վաղը եռօրյա այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Պատվիրակությունն՝ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետխորհրդի փոխնախագահի, առեւտրի նախարարի, Ցիլին նահանգի ղեկավարության հետ, կքննարկվեն փոխշահավետ համագործակցության ծրագրեր։

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ պատվիրակության անդամները կմասնակցեն Չանչուն քաղաքում կայանալիք Հյուսիս-Արեւելյան Ասիայի երկրների առեւտրա-ներդրումային տոնավաճառ-ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը ներկայացված է իր տաղավարով։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին