Նորություններ

Պաշտոնական

Այցելություն Շիրակի մարզ

00:00 / 27.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում եղավ Գյումրիի մոտակայքում կառուցվող քոթեջների շինհրապարակում եւ ծանոթացավ շինարարությունն իրականացնող «Վիլլաշին» ընկերության ծրագրերին։

Այնուհետեւ Գյումրի-Կապս ավտոճանապարհով ուղեւորվելով դեպի Ամասիա՝ ականատես եղավ ճանապարհի վերանորոգվող հատվածում ընթացող աշխատանքներին։

Շիրակի մարզպետը ՀՀ փոխվարչապետին զեկուցեց ՀՀ կառավարության հունիսի 12-ին Գյումրիում կայացած արտագնա նիստի որոշումների կատարմաան ընթացքի մասին։

Ամասիայում այցելեց նոր կառուցվող դպրոցի եւ գյուղապետարանի շինհրապարակներ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին։

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Աշոցք մեկնելու ճանապարհին այցելեց Արփա լճի արգելանոց, ծանոթացավ հայ-գերմանական բնապահապանական ծրագրերին։

Աշոցքում նա այցելեց արվեստի դպրոց եւ տարածաշրշանի մի շարք շինհրապարակներ։

Թե Ամասիայի, թե Աշոցքի գյուղապետարանում խորհրդակցություններ անցկացրեց տարածաշրջանների բոլոր համայնքապետերի մասնակցությամբ։

Ինչպես միշտ, քննարկվեցին քաղաքաշինական եւ առողջապահական ծրագրերն ու առկա խնդիրները, առանձնահատուկ ուշադրության արժանացան սոցիալական ծառայությունների աշխատանքները։ ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ համայնքային բյուջեների կատարողականին։

Քննարկվեցին ոռոգման եւ խմելու ջրի խնդիրները, ինչպես նաեւ տեղում բարձրացված խնդրահարույց այլ հարցեր։ Առանձին քննարկման առարկա դարձան տարածաշրջանի զարգացման հեռանկարները։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին