Նորություններ

Պաշտոնական

Մարզի խնդիրները քննարկվեցին տեղում

00:00 / 26.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ։ Աշտարակում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, ինչպես մարզային մյուս այցելությունների ընթացքում, մարզի ակտիվի հետ քննարկվեցին կենսական նշանակության հարցեր։ Դրանց թվում էին համայնքային բյուջեների կատարման ընթացքը, սոցիալական ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը, նոր ուսումնական տարվան նախապատրասվածությունը եւ այլ հարցեր։

ՀՀ փոխվարչապետը հետաքրքրվեց նաեւ մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի ընթացքով։ Քննարկման արդյունքում նախանշվեցին դրանցում առկա հիմնախնդիրների լուծման ուղիները։

Ուշադրությունից դուրս չմնացին նաեւ ոռոգման եւ խմելու ջրի խնդիրները։ Մասնավորապես, Թալինի տարածաշրջանի յոթ համայնքների խմելու ջրի խնդիրը լուծելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեին հանձնարարվեց կոնկրետ առաջարկություններ ներկայացնել։

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հանձնարարվեց վերացնել թերությունները եւ Երեւան-Գյումրի մայրուղին համապատասխանեցնել միջքաղաքային մայրուղիների եւ հատուկ կարգավիճակ ունեցող հողերի նորմերին

Աշտարակում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այցելեց մեքենաների տեխզննման նոր սարքավորմներով հագեցված կետ` տեղում ծանոթանալու ընթացող աշխատանքներին ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին