Նորություններ

Պաշտոնական

Վայոց Ձորում նախապատրաստվում է սեպտեմբերին կայանալիք արտագնա նիստը

00:00 / 25.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Վայոց Ձորի մարզ:

Մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին մարզում սեպտեմբերին կայանալիք ՀՀ կառավարության արտագնա նիստի օրակարգի հարցերը:

Փոխվարչապետը հանձնարարեց կառավարություն ներկայացնել մարզի առավել հրատապ եւ առաջնային խնդիրները, որոնց եւս կառավարությունը կանդրադառնա արտագնա նիստում:

Մարզի պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ համայնքային բյուջեների հավաքագրմանը, մարզում համայնքային ծառայության ներդրմանը վերաբերող հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման նախարարը հանձնարարեց համայնքային ծառայության հարցերի վարչությանը՝ ուսումնասիրել մարզում համայնքային ծառայության համակարգի ներդրման ընթացքը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին