Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արարատի մարզ

00:00 / 16.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի մարզ։ Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Վեդիում ջրամբար եւ Նարեկ գյուղի մոտակայքում ջրի կապտաժներ կառուցելու հիմնահարցերը։ Հարցեր, որոնք արարտցիների կողմից բարձրացվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ։

ՀՀ փոխվարչապետը խոստացավ խնդիրը մեկ անգամ եւս քննարկել նախագահի հետ եւ տալ սպառիչ պատասխան։

Կարեւորվեցին ոռոգման եւ խմելու ջրի ներքին ցանցի նորացման հարցերը։

Քննարկվեցին նաեւ համայնքների բյուջեների հավաքագրման, գյուղմթերքների մթերման եւ այլ հարցեր։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին