Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Հնդկաստանի դեսպանին

00:00 / 11.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Պանդեյին։

Ողջունելով դեսպանին, փոխվարչապետը բարձր գնահատեց նրա գործադրած ջանքերը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում:

Ջերմ մթնոլորտում խոսեցին կառավարության որդեգրած աշխատաոճի, Հայաստանում տուրիզմի զարգացման եւ այլ հարցերի մասին:

Փոխվարչապետը ներկայացրեց, որ հաճախ լինելով մարզերում, համոզվել է, որ խնդիրներին տեղում ծանոթանալը եւ դրանց լուծումներ տալը շատ ավելի արդյունավետ է:

Նա ներկայացրեց մարզերի զարգացման ուղղությամբ իր դիրքորոշումը՝ այն է ՝ մարզերը դարձնել առավել գրավիչ , ստեղծել տնտեսական եւ մշակութային այնպիսի նախադրյալներ, որպեսզի կանխվի մարդկանց հոսքը մայրաքաղաք:

Դեսպան Ռինա Պանդեյը շեշտեց, որ այցելելով մարզեր, ինքը եւս դրական փոփոխությունների ականատես է լինում:

Տուրիզմի զարգացման մասին խոսելիս՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ կառավարության նպատակն է Հայաստանը հետաքրքիր դարձնել ոչ միայն սփյուռքահայ, այլեւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Երեւանում տարեվերջին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի նախապատրաստության եւ այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին