Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՉԺՀ-ի դեսպանին

00:00 / 09.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Խուն Ցզիուինին:

Փոխվարչապետը դրական գնահատեց հայ-չինական փոխհարաբերությունները: Քննարկվեցին Հայաստանի եւ Չինաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության հնարավորությունները:

Դեսպանը փոխվարչապետին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 2-6-ը Չինաստանում կայանալիք 4-րդ առեւտրաներդրումային տոնավաճառին, որին ներկա է լինելու նաեւ Չինաստանի փոխվարչապետը:

ՀՀ փոխվարչապետը հետաքրքրվեց Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման ընթացքով: Դեսպանը տեղեկացրեց, որ ՉԺՀ-ի կառավարությունը նախատեսում է այն իրականացնել 3 տարում: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար:

Քննարկվեց նաեւ Պեկինի օլիմպիադայի նախապատրաստության ընթացքը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին