Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ «Լինսի» հիմնադրամով վերակառուցվող դպրոցների շինարարության ընթացքին

00:00 / 08.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Մարտունիի թիվ 3 եւ Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 168 դպրոցներ՝ Հիմնադրամի միջոցներով կատարվող շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով:

Մարտունիի թիվ 3 դպրոցը վերակառուցված է եւ այժմ արդեն կատարվում են ներքին հարդարման եւ բարեկարգման աշխատանքները: Փոխվարչապետը հանձնարարեց արագացնել շինարարության ընթացքը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցը շահագործելու նպատակով:

Շուտով շահագործման պատրաստ կլինի Աջափնյակի թիվ 168 դպրոցը։ Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են: Դպրոցը վերակառուցվել է, շենքն ամրացվել է՝ համապատասխանեցնելով 9 բալանոց սեյսմակայունության, կատարվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքները:

Երկու դպրոցներն էլ ունեն նոր կաթսայատուն:

Աջափնյակի թիվ 168 դպրոցում ՀՀ փոխվարչապետին միացան «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամները եւ հենց տեղում անցկացվեց խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամները գոհ մնացին դպրոցաշինության ընթացքից։

Քննարկվեցին Հիմնադրամի միջոցներով կատարվող դպրոցաշինությանը եւ ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր։ Ներկայացվեց «Դպրոցաշինություն» եւ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ--երի կատարած աշխատանքների ընթացքը:

Կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը հանձնարարեց ներկայացել առաջարկությններ «Լինսի» հիմնադրամով վերակառուցված դպրոցների պահպանման ծախսերի վերաբերյալ՝ դրանք համապատասխանեցնելով մեծացված եւ նորացված դպրոցների իրական պահանջներին։

Հերացի, Սարալանջի եւ Ավետիսյան փողոցները միացնող մայրուղին ժամանակին հանձնելու համար ՀՀ փոխվարչապետը հանձնարարեց ուժերը կենտրոնացնել Բելաջիո ռեստորանային համալիրի շրջակայքում գտնվող տրանսպորտային հանգույցում։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին