Նորություններ

Պաշտոնական

Մինսկի մարզի շրջգործկոմի պատվիրակությանն ընդունեց ՀՀ փոխվարչապետը

00:00 / 23.06.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի շրջգործկոմի նախագահ Լ. Կրուպեցի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մարզերի զարգացման համատեքստում ՀՀ կառավարությունը կարեւորում է միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնումը: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առկա սերտ տնտեսական հարաբերություններում առանձնացրեց Սյունիքի մարզի հետ ձեւավորված համագործակցության ավանդույթները:

Լ. Կրուպեցը, ներկայացնելով հացահատիկային կուլտուրաների, շաքարեղեգի, վուշի, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության ոլորտում իրենց հաջողությունները, հույս հայտնեց, որ այցի ընթացքում կգտնվեն փոխշահավետ համագործակցության եզրեր:

Անդրադարձ եղավ նաեւ «Բելազ» գործարանի հետ համագործակցության ընդլայնմանը:

Բելառուսական պատվիրակությունը կհանդիպի նաեւ Հայաստանի գործարարների հետ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին