Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

00:00 / 19.06.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հունիսի 20-ին կայանալիք նիստին մասնակցելու նպատակով։

«Հայաստանի համար կարեւորում եմ «ԱՊՀ երկրների մինչեւ 2020 թ. տնտեսական զագացման ռազմավարությունը», որն ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ կներկայացվի նրանց հաստատմանը, ինչպես նաեւ տրանսպորտի ոլորտում միչեւ 2020 թ. փոխհամագործակցության առաջնային ուղղությունների հաստատումը եւ քննակվելիք էլի մի շարք հարցեր», - Մոսկվա մեկնելուց առաջ ասաց ՀՀ փոխվարչապետ, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին