Նորություններ

Պաշտոնական

Հունիսի վերջին կշահագործվի Էրեբունի համայնքի թիվ 194 դպրոցը

00:00 / 17.06.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 194 դպրոց:

Դպրոցը վերակառուցվում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով, կառուցվել են նոր մասնաշենք, լոկալ ջեռուցման համակարգ, բարեկարգվել է տարածքը: Արդեն ավարտվել է նաեւ ներքին հարդարումը: Այժմ շինարարները կատարում են արտաքին բարեկարգման աշխատանքներ:

«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանը իր գոհունակությունը հայտնեց կառույցի շինարարության որակից եւ աշխատանքի ընթացքից:

Դպրոցը շահագործման կհանձնվի հունիսի վերջին:

Հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով այն շահագործվող չորրորդ կրթօջախն է:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին