Նորություններ

Պաշտոնական

ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում

00:00 / 12.06.2008


Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա առաջին նիստը, որը վարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը հավանություն տվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգին եւ հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրին:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը, որի հաջողության դեպքում այն կտեղափոխվի այլ մարզեր:

Քննարկվեցին եւ հավանության արժանացան նաեւ Շիրակի մարզի առողջապահական համակարգի 2008-2012 թթ. զարգացման , ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգերը, Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2008 թ. ծրագիրը, մարզի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ հարցեր:

Ինչպես երեկ նշեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարության արտագնա նիստերի կազմակերպումը տարածքների համաչափ զարգացման ապահովման հիմնական գործոններից մեկն է:

2008 թ. ՀՀ կառավարության արտագնա նիստեր կկազմակերպվեն նաեւ Վայոց Ձորում՝ սեպտեմբերին եւ Արագածոտնում՝ դեկտեմբերին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին