Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը ներկայացրեց ոլորտի գերակայությունները

00:00 / 11.06.2008


Այսօր տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մամուլի ասուլիսը։ Նա ներկայացրեց ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրում ամրագրված տարածքային կառավարման գերակայությունները:

Արմեն Գեւորգյանն անդրադարձավ տարածքային տնտեսական անհամամասնությունների մեղմման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտների բարեփոխման, համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարձրացման եւ բազմաթիվ այլ խնդիրների ծրագրային լուծումներին։

ՀՀ փոխվարչապետն այնուհետեւ պատասխանեց լրագրողների հարցերին:

Ասուլիսին ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխնախարար Արտաշես Բախշյանը, աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին