Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ

00:00 / 06.06.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ: Մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հրատապ եւ կարեւոր հարցեր:

Ուշադրության արժանացան Արմավիրի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրները:

Քննարկվեցին Արմավիրի մարզի համայնքներում բյուջեների 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը — նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի ու սոցվճարների պարտքերի մարման հարցերը:

Պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկվեցին նաեւ մարզում ջրօգտագործողների ընկերությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գումարների հավաքագրման խնդիրները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին