Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

00:00 / 27.05.2008


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան ներկայացրեց գրասենյակի հիմնադրումից ի վեր՝ 1992 թ.-ից, Հայաստանում իրականացվող՝ հիմնականում փախստականներին ապաստարան տրամադրելու ծրագրերը։

Նշվեց, որ 2007-ին բարեհաջող ավարտվել է այդ ծրագիրը, որի արդյունքում մոտ 5 հազար փախսատական ընտանիքի բնակարան է տրամադրվել։ Դրանում ներդրում ունի նաեւ ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալությունը:

Բուշրա Հալեպոտան նշեց, որ իրականացվել են նաեւ միկրովարկային ֆինանսավորման եւ այլ ծրագրեր։

ՀՀ փոխվարչապետի հետ քննարկվեցին միգրացիոն գործակալությունում ժամանակավոր կացության իրավունքով գրանցված իրաքահայ 700 փախստականներին ապաստարանով ապահովելու եւ այլ օժանդակություններ ցույց տալու խնդիրները, որոնց համար ՄԱԿ-ի Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը ձեռք է բերել 1 մլն դոլար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել համագործակցության նոր պայմանագիր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին