Նորություններ

Պաշտոնական

Մայիսյան տոնախմբությունները շարունակվում են

00:00 / 27.05.2008


Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերին, ինչպես նաեւ Հայաստանի առաջին հանրապետության 90-ամյակին նվիրված միջոցառումները երեկ շարունակվեցին Վանաձորում։ Կոտրած եկեղեցու տարածքում չորսօրյա թեժ մարտերի հերոսների հիշատակին վանաձորցիների հետ ծաղկեպսակներ դրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ապա հանդիսավորությամբ բացվեց Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված մատուռ-զանգակատունը։

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացրած թատերականացված բեմադրությունը ներկաներին մի պահ տեղափոխեց անցյալ դարասկզբի հերոսական օրերը:

Կեսօրին Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպվեց զինվորական շքերթ:

Ողջ օրը քաղաքը տոնական տրամադրության մեջ էր՝ հրապարակներում եւ պուրակներում չէին դադարում երգն ու երաժշտությունը, իսկ տոնական գլխավոր համերգը կայացավ Հայքի հրապարակում:

Տոնական միջոցառումները, որ սկսվել էին դեռ մայիսի 20-ից, այդքանով չսահմանափակվեցին։ Վանաձորցիները դեռ առիթ կունենան տարբեր ցուցահանդեսների, ցերեկույթ-հանդիպումների մասնակիցը լինելու։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին