Նորություններ

Պաշտոնական

Հունիսի 10-ին շահագործման կհանձնվի Աշտարակի թիվ 2 միջնակարգ դպրոցը

00:00 / 27.05.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցված Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 2 միջնակարգ դպրոց: Կրթօջախի վերակառուցման եւ կահավորման համար հիմնադրամի միջոցներից հատկացվել է 900 մլն դրամ:

«Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի ղեկավար Արմեն Գեւորգյանը գոհ մնաց կատարված աշխատանքի որակից եւ ընթացքից, նախագծային ճիշտ մոտեցումներից:

960 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի հունիսի 10-ին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին