Նորություններ

Պաշտոնական

Մեկնարկեցին մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումները

00:00 / 25.05.2008


Ապարանում մայիսի 25-ին Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսներ Դրաստամատ Կանայանի եւ Սեդրակ Ջալալյանի կիսանդրիների բացմամբ մեկնարկեցին Մայիսյան հերոսամարտերի 90-ամյակին նվիրված հանդիսությունները:

Հանդիսության մասնակիցները քաղաքի կենտրոնական հրապարակից ուղղվեցին «Ապարանյան վերածնունդ» հուշահամալիր, որի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 24 մլն դրամ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց. «Հանձնաժողովը մշակել է հիշատակի եւ ոգեշնչման ծրագիր, որում պատմական նշանակություն ունեցող ճակատամարտերի՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ սրանց գլուխգործոցը համարվող Սարդարապատի խորհուրդն է»:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին