Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց Գեղարքունիքի մարզ

00:00 / 23.05.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Գեղարքունիքի մարզ: Նրան ուղեկցում էին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց Սեւանա լճի ափամերձ հատվածի կառուցապատման խնդիրը: Փոխվարչապետը հանձնարարեց Սեւանի ափին թույլատրելի նիշից ավելի մոտ գտնվող շինությունների մասին տվյալները տրամադրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ համապատասխան որոշում կայացնելու համար: Միաժամանակ հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ափամերձ տարածքում ապօրինի կառուցապատումը բացառելու ուղղությամբ։

Քննարկման առակա դարձան նաեւ համայնքների բյուջեների կատարման, ավարտական քննությունների նախապատրաստման, ավագ դպրոցների ստեղծման հարցերը:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձավ մի շարք համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի կարգապահական խնդիրներին:

Մարտունիում նա ծանոթացավ «Լինսի» հիմնադրամով կառուցվող թիվ 3 դպրոցի շինարարության ընթացքին: Մինչեւ սեպտեմբերի 1-ն այն շահագործելու նպատակով հանձնարարեց արագացնել կառուցման տեմպերը:

Այնուհետեւ աշխատանքային խմբին միացած ՀՀ առողջապահություն նախարար Հարություն Քուշկյանի հետ քննարկեցին Մարտունիի հիվանդանոցի շենքային եւ մատուցվող ծառայությունների բարելավման խնդիրը:

Վարդենիսում ՀՀ փոխվարչապետը ծաղկեպսակ դրեց 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա մասնակցեց քաղաքապետարանի միջոցներով վերանորոգված կենտրոնական փողոցներից մեկն արցախյան ազատամարտի հերոս Հրաչյա Անդրեասյանի անունով կոչելու արարողությանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին