Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն այցելեց Շիրակի մարզ

00:00 / 16.05.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային առաջին այցը կատարեց Շիրակի մարզ։

Այն սկսեց Ախուրյան համայնքից, ուր դեռեւս երկրաշարժից անօթեւան մնացած 182 ընտանիքներ կան։ Ծանոթացավ «Շիգանա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական աշխատանքներին։ Մասնավոր այս կազմակերպությունը երկու փուլով 40 բնակելի կկառուցի՝ 400 բնակարանով։

Այս տարի շահագործման կհանձնվեն տասը մեկ հարկանի առանձնատներ։ Մարզի ղեկավարների հետ քննարկվեց ախուրյանցիների՝ կառավարության ԲԳՎ (բնակարանի գնման վկայագիր) ծրագրով կամ հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու հնարավորությունները։

Այնուհետեւ փոխվարչապետն այցելեց հարեւան Արեւիկ համայնք, ուր շաքարի ճակնդեղի վերամշակման գործարան է կառուցվում։ Եկող տարի այստեղ կաշխատեն 1 500-2 000 շիրակցիներ։ Իսկ 3 000 գյուղացիական տնտեսություններ պայմանագրային հիմունքներով կզբաղվեն շաքարի ճակնդեղի մշակմամբ։

ՀՀ փոխվարչապետը գոհ մնաց մարզում իրականացվող շինարարարկան աշխատանքների ընթացքից։

Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունը հիմնականում նվիրված էր մայիսի 22-ին Շիրակում անցկացվելիք ՀՀ կառավարության արտագնա նիստի օրակարգին։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին