Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետի մոտ քննարկվեցին Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված հարցեր

00:00 / 15.05.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆի հետ քննարկեց մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված հարցեր:

«Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆն ասաց, որ հիմնական դժվարություններն արդեն հաղթահարվել են:

Բարելավման աշխատանքներ են տարվում ՀԲ-ի 22 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրով։ Շուտով Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ կստորագրվի Համաձայնագիր, որով Երեւան քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման համար կհատկացվի 26 մլն եվրո :

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստակամ է պահպանել գործընկերության նույն մթնոլորտը եւ կատարել իր պարտավորությունները :

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին