Նորություններ

Պաշտոնական

Այս տարի կնշվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակը

00:00 / 15.05.2008


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ճարտարագիտական համալսարանի 75-ամյակի հոբելյանական միջոցառումները նախապատրաստող հանձնաժողովի նիստ:

Քննարկվեց եւ հաստատվեց հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Տարվա ընթացքում կկազմակերպվեն ուսանողական գիտաժողովներ, կտպագրվեն տեղեկատվական գրքույկներ, ուղեցույցներ, նախատեսվում է նկարահանել համալսարանի մասին փաստավավերագրական ֆիլմ:Ծրագրվում է նաեւ վերանորոգել ԲՈՒՀ-ի շենքը:

Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն հոկտեմբերի 2-րդ կեսին՝ հանդիսավոր նիստով:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին