Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվեց ՀՄԶԾ տարեկան գնահատումը

00:00 / 14.05.2008


Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի մարզային զարգացման ծրագրի (ՀՄԶԾ) ղեկավար հանձնաժողովի նիստը:

Ծրագիրը մեկնարկել է 2003թ. մարտին եւ կավարտվի 2008թ. դեկտեմբերին: Նպատակը Հայաստանի 2 մարզերի՝ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետարանների կարողությունների զարգացումն է աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրերի մշակման ու իրականացման եւ Հայաստանի մարզային զարգացման քաղաքականությանն օժանդակելու ուղղությամբ:

ՀՄԶԾ տարեկան գնահատման համար Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարությունից Հայաստան են այցելել Քեթի Օսբորնը՝ սոցիալական հարցերով խորհրդական եւ Քերոլ Նորմանը՝ Հարավային Կովկասի ծրագրերի պատասխանատուն:

Նիստին, որին մասնակցում էին Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության ներկայացուցիչները, ՀՀ ֆինանսների նախարարության ծախսերի ֆինանսավորման վարչության պետը, ՀՀ ՏԿն ստորաբաժանումների ղեկավարները, արծարծվեցին մարզային զարգացման ծրագրի իրականացման փորձի, ռեսուրսների փոխանցման հաշվեստուգման առաքելության արդյունքում արված առաջարկությունների շուրջ իրականացված քայլերի, ծրագրի ավարտման ռազմավարության՝ ներառյալ առաջիկա 6 ամիսների առաջնահերթությունների, ծրագրի դրական արդյունքների մյուս մարզային զարգացման ծրագրերի համար ամրագրման խնդիրները:

Ներկայացվեցին ծրագրի դրական արդյունքները: Փաստվեց, որ ծրագրի շրջանակներում ստացված արդյունքները կայուն են եւ ամրագրված երկրի կարեւոր փաստաթղթերում, մասնավորապես ԱՀՌԾ-ում: Նիստի նախագահը մասնակիցներին տեղեկացրեց, որ բոլոր մարզերի համար զարգացման ծրագրեր ունենալու խնդիրը Հանրապետության վարչապետի եւ փոխվարչապետի ուշադրության կենտրոնում է:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում իրականցված մարզային զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված հաջողությունները տեղայնացնելու ուղղությամբ:

Միջազգային համագործակցության բաժին

← Վերադառնալ ցուցակին