Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվեցին ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերը

00:00 / 14.05.2008


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախընտրական հանդիպումների ընթացքում արծարծված հարցերին, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներից ստացված նամակների ուսումնասիրության արդյունքում վեր հանված խնդիրները ամփոփելու եւ դրանց լուծում տալու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։

Ամփոփվեցին ՀՀ նախագահի հանդիպումների ընթացքում մարզերում եւ Երեւան քաղաքում վեր հանված բոլոր խնդիրները։

Հանձնարարվեց միջոցառումների իրականացման ժամանակացուցի համաձայն ներկայացնել միջոցառումների ծավալները եւ ֆինանսավորման աղբյուրները: Միջոցառումների առաջնահերդությունը ճշտել մարզերի եւ համայնքների ղեկավարների հետ: Ամփոփված առջարկութըունները ներկայացնել աշխատանքային խմբին մինչեւ ս/թ մայիսի 25-ը:

Միջոցառումների իրականացման ժամանակացույցը ՀՀ նախագահի հավանությանը կներկայացվի մինչեւ սթ հունիսի 10-ը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին