Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են

00:00 / 25.04.2008


«Մեծարգո պարոն Գեւորգյան,

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի բարձր եւ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք Ձեր հարուստ փորձն ու կարողությունները կդնեք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք նոր պաշտոնում», - ասվում է Սիրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ուղղված շնորհավորական հեռագրում։

← Վերադառնալ ցուցակին