Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին շնորհավորել են

00:00 / 22.04.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին նոր պաշտոնավարման առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիաում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը.

«Հարգելի պարոն Գեւորգյան,

Լոնդոնում ՀՀ դեսպանության անձնակազմի եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթում արդյունավետ գործունեություն ի շահ Հայաստանի Հանրապետության»։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին շնորհավորել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը.

«Հարգելի պարոն Գեւորգյան,

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի եւ անձամբ իմ անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ բեղմնավոր գործունեություն, երջանկություն եւ բարեկեցություն»։

← Վերադառնալ ցուցակին